Հայտնաբերվել են 140 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր

Հայտնաբերվել են 140 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր

Թաիլանդի հյուսիս-արեւելքում գտնվող Սակոն-Նակհոն նահանգում հայտնաբերվել են 140 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր։ Այս մասին հայտնում է The Thaiger պարբերականը։ Ըստ հրապարակման, տասնյակ հետքեր են պեղվել, որոնք պատկանում են տերոպոդներին, որոնք հանդիսանում են մողեսանման դինոզավրերի ենթատեսակ, որոնք գոյություն ունենունեցել 146-65 միլիոն տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են Պհու Պհա Լեկ ազգային պարկում, մի քարի մեջ, Կուդ Բակ շրջանում։ Դինոզավրի հետքերն հայտնաբերել են երկրաբանները երկու տեղում, Պհու Տարն Լուանգ վանքի մոտակայքում։ Մասնագետները լուսնկարահանել են հետքերը ավելի խորն ուսումնասիրություններ կատարելու համար, որպեսզի համոզվեն, որ դրանք պատկանում են տերոպոդի։ Նշենք, որ Թաիլանդում էլի են հայտնաբերվել նույն ենթատեսակի դինոզավրի հետքեր։