Կասիլյասի կնոջ մոտ քաղցկեղ են հայտնաբերել

Կասիլյասի կնոջ մոտ քաղցկեղ են հայտնաբերել

Սպորտային լրագրող, «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի գեղեցկուհի կնոջ՝ Սառա Կարբոներոյի մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։

Ըստ հրապարակման, Կարբոներոն այդ մասին իմացել է մի քանի օր առաջ՝ հերթական պրոֆիլակտիկ բուժզննում անցնելիս։

«Բարեբախտաբար հիվանդությունը նկատել ենք ժամանակին, սակայն դեռ մի քանի ամիս պետք է բուժվեմ ու պայքարեմ այդ հիվանդության դեմ։ Վստահ եմ, որ ամեն բան իմ հետ կարգին կլինի։ Գիտեմ, որ ճանապարհը կլինի բարդ, սակայն նաեւ վստահ եմ, որ ավարտը կլինի երջանիկ։ Ինձ աջակցում է ընտանիքս, բարեկամներս ու հիանալի բուժանձնակազմը»,- ինստագրամյան էջում գրել է Կարբոներոն։