Հրաժարվել են Թոմ Հենքսին գարեջուր վաճառել

Հրաժարվել են Թոմ Հենքսին գարեջուր վաճառել

62 տարեկան ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հայտարարել են, որ Stagecoach քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ իրեն գարեջուր չեն վաճառել։ Այս մասին նա պատմել է Էլեն Դեջեներեսի հետ զրույցի ընթացքում TheEllenShow-ի ժամանակ։

Նա ասել է, որ միջոցառմանը ժամանել է Ռիտա Վիլսոնի հետ, ով պետք է ելույթ ունենար։ Այդ ժամանակ ինքն ունեցել է երկար ալեխառն մորուք, որն աճեցրել էր ֆիլմում դեր խաղալու համար։ Նա ցանկացել է գարեջուր խմել, սակայն վաճառողները ասել են, որ չեն կարող նրան գարեջուր վաճառել, քանի որ նա իր մոտ չունի անձը հաստատող փաստաթուղթ։

Հենքսն էլ ասել է, որ ինչ է իրեն համարում են անչափահաս, նա 62 տարեկան է։ Միայն մոտ կես ժամ տեւած զրույցից հետո է հաջողվել համոզել, որ չի խաբում։