Վարչապետի մտահոգությունների հետ չեն առճակատվի

Վարչապետի մտահոգությունների հետ չեն առճակատվի

ԱԺ-ն խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում օրենքի նախագիծ է մշակում, որով արգելում է բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելը։ «Գուդվին» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը պնդում է, որ դա օրինական ճանապարհով մենաշնորհ ստեղծելու նախագիծ է․

«Նախագծի ընդունումը մեզ համար մեծ սպառնալիք է, մեր ընկերությունը փակման եզրին է հայտնվում, և ամենառանցքային հարցն այն է, որ նախագիծը խաղամոլության հետ կապված որևէ հարց չի կարգավորում, այլ հակառակը՝ մենք կփակվենք ոչ թե ոլորտի մրցակցությունից՝ չկարողանալով կազմակերպել մեր ընկերության գործունեությունն այնպես, ինչպես որ թույլ կտա մրցակցությունը, այլ պարզապես օրենքի պահանջով մենք փակվում ենք, և դաշտը մնում մենաշնորհի, օրենքով ստեղծում ենք մենաշնորհ, դաշտը մնում է ինտերնետին։ Եվ այն դեպքում է մնում ինտերնետին, երբ փաստացի խաղային գումարը 4-5 անգամ ավելի շատ է ինտերնետ հարթակում»։

Ընկերությունը նաև պատրաստակամություն էր հայտնել վարչապետի մտահոգությունների անսալով գազալցակայաններից ինքնակամ հանել խաղային ավտոմատները։ Այս կապակցությամբ Միքայելյանն ասաց․

«Դա կապված է վարճապետի մտահոգությունների հետ, ԱԺ պատգամավորների մտահոգությունների հետ, մենք պատրաստվում ենք գազալցակայաններից դուրս բերել բոլոր ավտոմատ սարքավորումները և մեր գործունեությունը ծավալել մեր բուքմեյքերական գրասենյակների շրջանակներում, զուտ որ գազալցակայաններում տեղակայված ապարատները ոչ թե տեղակայված են անօրինական հիմունքներով, այդ ապարատները ընդամենը էլեկտրոնային լոտո կազմակերպող սարքավերումներ են, որոնք ունեն համապատասխան սերտիֆիկատներ, ցանկացած խաղեր, որոնք կազմակերպում են այդ ավտոմատները, ունեն կանոնակարգեր լիազոր մարմնի կողմից հաստատված»։