Թուփակի նամակը ուղղված Մադոննային հանվել է աճուրդի

Թուփակի նամակը ուղղված Մադոննային հանվել է աճուրդի

Ռեփեր Թուփակ Շակուրի նամակն ուղղված ամերիկացի երգչուհի Մադոննային, հանվել է աճուրդի։ Մեկնարկային գին է նշանակվել 100 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է Gotta Have Rock and Roll-ը, մանրամասնելով, որ Թուփակը նամակը գրել է բանտարկված ժամանակ։ Նամակը թվագրված է 1995 թվականի հունվարի 15-ով։ Նամակը երեք էջ է։ Նախատեսվում է այն վաճառել մինչեւ 300 հազար ԱՄՆ դոլարով։ Նամակում ռեթերը խոսում է իր եւ Մադոննայի հարաբերություններում եղած դժվարությունների մասին։ «Ես պետք է ներողություն խնդրեմ քեզանից, որովհետեւ, ինչպես դու ասացիր, ես այնպիսի ընկեր չեմ եղել, ինչպիսին կարող էի։ Ոչ այն պատճառով, որ ես չար եմ կամ էլ դու էիր անարժան։ Երիտասարդ սեւամորթի հանդեպ ռասիտական վերաբերմունքի հետեւանքները թույլ չեն տալիս, որ նա հավուր պատշաճի կերպով իր վերաբերմունքն արտահայտի սպիտակամաշկ կնոջ հանդեպ»,- ասված է նամակում։