Դատարանը չկալանավորեց Արմեն Գեւորգյանին

Դատարանը չկալանավորեց Արմեն Գեւորգյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել նախաքննական մարմնի միջնորդությունը` նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց չընտրելով կալանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հենց Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Նշենք, որ մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գեւորգյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նախկինում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արմեն Գեւորգյանի հարցազրույցն՝ առաջիկայում։