Մահացել է աշխարհահռչակ ճարտարապետ Բեյ Յույմինը

Մահացել է աշխարհահռչակ ճարտարապետ Բեյ Յույմինը

Կյանքի 102-րդ տարում իր մահկանացուն է կնքել աշարհահռչակ ճարտարապետ Բեյ Յույմինը։ Նա Փարիզի Լուվրի թանգարանի բուրգի հեղինակն է։ Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։ Յույմինը մահացել է Նյու-Յորքում։ Ճարտարապետը ծնվել է 1917 թվականին Հարավային Չինաստանում, իսկ 1935 թվականից տեղափոխվել է ԱՄՆ։ Նախ ուսանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա՝ Հարվարդ համալսարանին կից դիզայնի բարձրագույն դպրոցում։ Կառուցել է համաշխարհային նշանակության բազմաթիվ շինություններ։