Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Արտյոմ Կանևսկոյին և թիկնազորին (տեսանյութ)

Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Արտյոմ Կանևսկոյին և թիկնազորին  (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում տեսանյութ է տարածել, թե ինչպես են բերման ենթարկում մի քանի տղամարադու՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով։ Արդեն գրել էինք, որ հունվարի 12-ին բ ժամը 22-ն անց 15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկել քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյին և թիկնազորին։

Բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ:

Ռուսական համարանիշերով «Տոյոտա»մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն:
Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվեց նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածը վերցվել է: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները կատարում են համապատասխան ստուգումներ: Նշանակվել են փորձաքննություններ:

Միջոցառումները շարունակվում են: