Վարչապետի կոչի մեջ դատարանների գործընթացների խաթարում չեմ տեսնում․ ԲԴԽ անդամ (տեսանյութ)

Վարչապետի կոչի մեջ դատարանների գործընթացների խաթարում չեմ տեսնում․ ԲԴԽ անդամ (տեսանյութ)

«ԲԴԽ-ի ասածի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Երկրորդ կետը ,որի ձեւակերպման հետ ես մի քիչ համաձայն չէի, որ անընդունելի ենք համարում դատարանների բնականոն գործընթացների խաթարումը, եթե դա պատասխան էր վարչապետի կոչին, ուրեմն ես վարչապետի կոչի մեջ դատարանների գործընթացների խաթարում չեն տեսնում»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԲԴԽ-ի երեկվա տարածած հաղորդագրությանն ու վարչապետին կոչին, որ վաղ առավոտից պետք է շրջափակել բոլոր դատարնների ելքերնումուտքերը:

Նրա խոսքով՝ վարչապետը իր վերջո ուշադրոթյունը սեւառում է դատական համակարգի փոփոխությունների վրա․ «Վարչապետը ի վերջո, իմ կարծիքով՝ նույնիսկ ուշացած, ուշադրությունը գործադիրի եւ օրենսդիրի սեւեռում է դատական իշխանության փոփոխությունների վրա, որը ողջունելի է: Եվ բոլորս պետք է աջակցենք, նաեւ առաջնորդենք այդ փոփոխությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում։