Հիմար լինելը քաղցկեղով հիվանդ լինելուց վատ է․ Ջեկ Մա

Հիմար լինելը քաղցկեղով հիվանդ լինելուց վատ է․ Ջեկ Մա

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, «Ալիբաբա» ցանցի հիմնադիր Ջեկ Ման հայտարարել է, որ հիմարությունը շատ ավելի վատ է, քան քաղցկեղով հիվանդ լինելը։ Ինչպես հայտնում է ռուսական «Լայֆը», Ման իր ելույթի ընթացքում անդրադարձել է, թե իր աշխատակիցների որ հատկանիշներին է ուշադրություն դարձնում։

Նա մասնավորապես ասել է․ «Ես աշխատանքի եմ ընդունում մարդկանց, ովքեր ինձանից ավելի խելացի են։ Դրանք մարդիկ են, որոնք մի քանի տարուց կարող են լինել իմ ղեկավարը։ Սակայն եթե դուք հիմար եք, դա ավելի վատ է, քան եթե քաղցկեղ ունեք։ Քաղցկեղը կարելի է բուժել, իսկ եթե հիմար եք, ապա ձեզ անհնար է բուժել»,- ասել է չինացի միլիարդատերը։ Նա նաեւ ասել է, որ շատ մեծ ուշադրություն է դարձնում այն բանին, որ իր ապագա աշխատակիցը համակրանք առաջացնի իր մոտ, իսկ համակրանք առաջանցում են որպես կանոն լավատեսները։