Կիեւի մետրոյի վատ աշխատանքում նույնպես Ռուսաստանն է մեղավոր

Կիեւի մետրոյի վատ աշխատանքում նույնպես Ռուսաստանն է մեղավոր

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտել է, որպեսզի Կիեւի մետրոն զարգանա բնականոն կերպով։ Այս մասին հայտնում է ուկրաինական NewsOne լրատվական կայքը։ Պորոշենկոյի խոսքերի համաձայն, կիեւյան մետրոն իր աշխատանքները դադարեցրել է միայն մեկ անգամ իր պատմության մեջ՝ 2014 թվականի փետրվարի 18-20-ին, ռուսական ագրեսիայի հետեւանքով։ «Եվ իհարկե ռուսական ագրեսիան խոչընդոտել է կիեւյան մետրոյի զարգացմանը»,- ասել է Պորոշենկոն։