Լոնդոնից Լիսաբոն թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել առանց ուղեւորների

Լոնդոնից Լիսաբոն թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել առանց ուղեւորների

Բրիտանական easyJet ավիաընկերության լոու-քոսթը, որը իրականացրել է Լոնդոն-Լիսաբոն թռիչքը, վայրէջք է կատարել Պորտուի պահեստային օդանավակայանում, ապա հետ վերադարձել դատարկ՝ առանց ուղեւորների։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, Լիսաբոնի օդանավակայանի թռիչքա-վայրէջքային ուղին փակ է եղել, եւ ինքնաթիռը վայրէջք է կատարել Պորտուի պահեստային օդանավակայանում։ Այնտեղ խնդրել են ուղեւորներին իջնել ինքնաթիռից, որպեսզի վերալիցքավորվեն վառելիքով եւ շարունակեն ճանապարհը, սակայն հինգ ժամ անց սպասող ուղեւորներին հայտնել են, որ իրենց ավիալայները Լիսաբոն է թռչել առանց իրենց։ easyJet-ը ներողություն է խնդրել կատարվածի համար։