Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. նիստը ընդմիջվեց

Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. նիստը ընդմիջվեց
Մանվել Գրիգորյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց գործով դատախազ Վահե Դոլմազյանը։ Սակայն նա չցանկացավ նշել, թե ինքնաբացարկի միջնորդություն որ կողմն է ներկայացրել։

Գրիգորյանի պաշտպանները եւս չմեկնաբանեցին։ Պաշտպաններից միայն Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նիստը ընդմիջվել է։ Ամենայն հավանականությամբ, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ Վերաքննիչը քննում էր դատախազության բերած բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ այդ որոշման՝ Գրիգորյանը 25 միլիոն դրամով ազատ էր արձակվել։