Պատրաստ են ամբողջ գիշեր աշխատեն, միայն թե անձին շուտ կալանավորեն. Քոչարյանի պաշտպան

Պատրաստ են ամբողջ գիշեր աշխատեն, միայն թե անձին շուտ կալանավորեն. Քոչարյանի պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց։ Մեղադրող կողմը ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Նելլի Բաղդասարյանին, դրա վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը։

Նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրավի հարցն այն հարցը չէ, որ շատ երկար քննարկվի, ավելին՝ շռայլ են ժամանակին վերաբերվում. «Երբ իրենք են միջնորդություն ներկայացնում, որպեսզի անձին կալանավորեն, պատրաստ են ամբողջ գիշեր աշխատել, միայն թե անձին շուտ կալանավորեն։ Երբ խնդիրն անձին գրավով ազատ արձակելու մասին է, 10 օրով կարող են նիստը հետաձգել, այնուհետև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը մեկ ամբողջ օրով հետաձգել։ Կարծում եմ՝ սա ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չէ»։

Ալումյանի խոսքով՝ եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտարարել, ապա վաղվա դատական նիստը տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի. «Եթե դատավորը ինքնաբացարկ չհատարարարի, ապա վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»։