Վերջին գործուղումը

Վերջին գործուղումը

Լուծարված Ազգային ժողովում պատգամավորները դեռ շարունակում են մեկնել գործուղումների։ Վեցերորդ գումարման Ազգային ժողովի վերջին երկու գործուղումներից մեկն այսօր է։ Ինչպես պարզեցինք ԱԺ կայքի գործուղումներ բաժնից, ընտրություններից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 10-ին, չորս օրով Փարիզ է մեկնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Նպատակը՝  ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, մոնիթորինգի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովների նիստերին մասնակցելն է։ Այս մասին գրված է ԱԺ կպաշտոնակա կայքի գործուղումներ բաժնում։ Սա կլինի Հովհաննիսյանի վերջին գործուղումը՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակում։

Սրանից առաջ էլ վերջին գործուղումը նոյեմբերի 21-22-ին, էր։ Այս անգամ էլ գործուղման  էին մեկնել ԲՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Նրանք «Միասնական Ռուսաստան» խմբակցության հրավերով մեկնել էին Մոսկվա՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների դերը միջխորհրդարանական համագործակցության շրջանակում» խորագիրը կրող համաժողովին։ Սա, սակայն, Ծառուկյանի, Տոնոյանի ու Էնֆիաջյանի վերջին գործուղումը չի լինի, հաջորդ ԱԺ-ում նրանք ևս կշարունակեն պետական գործուղումներով ճամփորդել տարբեր երկրներով։