Ո՞վ է ծիտ ասում Առողջապահության նախարարին

Ո՞վ է ծիտ ասում Առողջապահության նախարարին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և մի քանի պաշտոնյաներ այսօր մասնակցում են հեծանվաերթին: Հեծանվաերթի մեկնարկից առաջ նախարարն իր ֆեսբուքյան  էջում տեսանյութ է հրապարակել․

«Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին։

Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը հաղթահարել են 16 կմ ճանապարհը՝ Հանրապետության հրապարակից հասնելով Մասիս քաղաք։

Մինչ երթի դուրս գալը Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում մեկնարկը տալիս է՝ իր լուսանկարով․

Arsen Torosyan

13 hrs ·

Tour de Masis։  Սկսում ենք

Մինչ փորձում եմ երթին լրջության տալ, հանդիպում եմ  նախարարի լուսանկարի ներքո բռնությունների մասին բազում պատմությունների հեղինակ Լյուսի Քոչարյանի գրառմանը․ 

Lucy Kocharyan Ծիտ

 

Կարելի է կոչել նաև այլ քնքշանվաղ բառերով,  բան չեմ ասում, բայց պաշտոնյաների ֆեյսբուքյան էջը հանրության համար բաց հարթակ է ու պետք է հարգել նախարարի պաշտոնը։ Չեմ մոռանում այն դիպվածը, երբ մայրս ինձ դասավանդում էր, և ես աշակերտների ներկայությամբ ասացի՝ մամ։ Նա կոպիտ ընդհատեց ինձ ու ասաց՝ ընկեր Հովակիմյան, դու ոչ մեկի աշակերտից չես տարբերվում։ Հետո տանը մի ողջ դասընթաց։

Ժամանակները փոխվել են, բայց արժեքները մնայուն են: