Զելենսկին բիզնես գործընկերոջը նշանակել է իր առաջին օգնական

Զելենսկին բիզնես գործընկերոջը նշանակել է իր առաջին օգնական

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆիրին նշանակել է իր առաջին օգնական։ Այս նշանակման մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Հիշեցնենք, որ Սերգեյ Շեֆիրը հանդիսանում է «Ստուդիա Կվարտալ 95» ընկերության համահիմնադիրը։ Նա վերահսկում է բիզնես ցանցի մեջ մտնող ընկերությունների 10 տոկոսը։ Նշենք, որ Շեֆիրը ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուց հետո Զելենսկին դուրս էր եկել բիզնեսից ու իր մասնաբաժինը վստահագրով թողել էր իրեն կամ եղբորը՝ Բորիսին, սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ ում։ Ավելի վաղ Զելենսկին նախագահական աշխատակազմի ղեկավար էր նշանակել փաստաբան Անդրեյ Բոգդանին, ով համարվում է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու անձնական փաստաբանը։ Ուկրաինական մամուլում լույս են տեսել հրապարակումներ, որոնց համաձայն, Բոգդանի նշանակումը հակասում է Ուկրաինայի լյուստրացիոն օրենքի սահմանած չափորոշիչներին եւ այս նշանակումը կարող է դառնալ խնդրահարույց։