Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին երկրորդ ինքնաբացարակի միջնորդությունը դատարանը քիչ առաջ եւս մերժեց:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։

Ըստ պաշտպանի՝ միջնորդությանը մերժվել է այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահը իրավունք ուներ ինքն իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից որեւէ մեկին: Սական, պաշտպանական կողմից համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ։
Նիստը ընդմիջվել է մինչեւ 14։30։

Ավելի վաղ  Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողներին հայտնել էր, որ  դատավորին գործը համակարգչային եղանակով չի մակագարվել, այս իսկ հիմքով էլ իրենք ինքնաբացարկ են հայտնել Արթուր Մկրտչյանին։

Նշենք, որ երեկ Քոչարյանի պաշտպանները կրկին Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ Օրբելյանը եւ դատավորի որդին մտերիմներ են։ Սակայն, դատավորը մերժել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին:
Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է:

Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1֊»ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։