Քննարկել են ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հարցը 

Քննարկել են ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հարցը 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հարցն ու պայմանավորվել համատեղ գործողություններ իրականացնել այդ առնչությամբ։ Լուկաշենկոյի պաշտոնական կայքի հաղորդման համաձայն, Բելառուսի նախագահը այս մասին ասել է այսօր՝ բելառուսական ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նա շեշտել է, որ հատկապես ուշադրություն պետք է դարձնել բելառուսա-ուկրաինական սահմանին, որտեղ Ուկրաինայի իշխանությունները ուզում են ՆԱՏՕ-ական ուժեր տեղակայել՝ զորախաղերի անվան տակ բազաներ ստեղծելով այնտեղ։ Լուկաշենկոն շեշտել է, որ եթե հիմա քայլեր չձեռնարկվեն, ապա մոտ ապագայուըմ կունեն մի իրավիճակ, որը ընդունելի չի կարող համարվել ոչ Մինսկի համար եւ ոչ Մոսկվայի։