Լևոն Տեր-Պետրոսյանը եթե ուզենար գալ իշխանության, կգար, ոչ թե քողարկված

Լևոն Տեր-Պետրոսյանը եթե ուզենար գալ իշխանության, կգար, ոչ թե քողարկված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք նշանակումներից հետո, մասնավորապես ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելուց հետո, որոշ պարբերականներ սկսել են վերլուծել, թե քողարկված ձևով իշխանության է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այս առնչությամբ զրուցեցինք Մոսկվայի «Միաբանություն»  ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ, որն  ասաց․ «Լևոն Տեր-Պետրոսյանն այն գործիչը չէ, որ քողարկված, եթե ուզենար իշխանության գալ, ինձ թվում է՝ կգար։ Հայտնություն չեմ անում, համ էլ, եթե ուշադրություն դարձնեք՝ ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի  
նույն այդ սահմանադրական կարգի փոփոխությունների կամ պետության կառուցվածքային փոփոխությունների ու տարբեր սկզբունքային հարցերի հետ կապված մոտեցումներն ընդհանրապես չեն համընկնում»։
Ուղղակի, ըստ Կարախանյանի Հայաստանի նոր իշխանությունն ունի կադրային քաղց և հիմա այն իրավիճակն է, որ կամ պետք է հրավիրվեն հին օլիգարխիկ համակարգի տարբեր չինովնիկներ ու կադրեր կամ, ըստ Կարախանյանի՝ պետք է դիմեն ՀԱԿ-ին փորձված ու պատրաստված պետական-քաղաքական գործիչների համար։ Ինչն էլ, եթե անում են, ըստ Կարախանյանի, գովելի է։ 

Որպես ամփոփում նա նշեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունն այստեղ չկա, նա իր ծանր տեղում հանգիստ նստած է։