Տարան Ջազզվեի խոհրդանիշն էլ

Տարան Ջազզվեի խոհրդանիշն էլ

Օպերայում շարունակվում է Ջազզվե սրճարանի ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանը կենտրոնացրել է մեծ քանակությամբ աշխատուժ, շինտեխնիկա, տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Այս պահին կտրում են սրճարանի երկաթյա կոնստրուկցիաները, մեծ թվով քաղաքացիներ Ազատության հրապարակում կանգնած հետևում են գործընթացին, սրճարանների սեփականատերերը ու աշխատակիցները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս: Տարածքում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: