«Թանգարանների գիշեր»-ի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

«Թանգարանների գիշեր»-ի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով, այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է. 

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: 

Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան»: