Արցախ․ հումորը՝ փրկօղակ

Երբ մարդ հումոր ունի և հումորով է վերաբերվում իրեն հասած դժվարություններին, փորձություններին, դժբախտություններին, ուրեմն նա անպայման կհաղթահարի դրանք։ Արցախի համար հումորը փրկօղակ է։ Մեր Մեծերից շատերն են ասել, որ եթե իրենք չունենային հումորի զգացում, վաղուց ինքնասպանություն գործած կլինեին։ Ստեփանակերտում, Ասկերանում շատ մտերիմներ ունեմ և հետաքրքիրն այն է, որ նրանք իրենց հասած պատուհասած աղետին ժպիտով են նայում, հումորով։ Այսօր էլի մտերիմներիցս մեկը հումոր էր ուղարկել ինձ։ Ասում է՝ մի քիչ ուրախանանք։ Ինքս ինձ մտածում եմ՝ եթե արցախցին հումորի զգացում չունենա, ո՞նց կարող է դիմանալ ամենօրյա արհավիրքներին, թշնամուն։ Հենց այդպես էլ ասացի ինձ հումոր ուղակողին։ Նա էլ թե՝ տուք վեր Նիկոլին տիմանում եք, մենք կտիմանանք, որ կտիմանանք․․․ Ներկայացնում եմ Արցախի հումորներից․
Ստեփանակերտի խանութներից մեկում.
- Ալո, հա, 10-ինա՞ կյամ, լավ։
- Ախպեր էդ մալոչնինա՞ 10-ին կյամ։
- Ա~ չէ, հինչ մալոչնի, խոխանա կյամ, էնա բաբոյին տանը... արա պա ստի կրակ կինի, կնգանս նհետ էլ չմ կարում արխային խոսիմ։
*
Ստեփանակերտի շուկայում.
- Բարև ծզ, վարունգ օնի՞ք
- Չէ, օնինք վեչ
- Խիյար էլ չօնի՞ք։
*
- Ստեփանակերտի շուկան հինչա՞:
- Էն վեր օվշ, ֆրուկտն լի ծախում
- Պա օվշ, ֆրուկտը հինչա՞ :
- Տա արդեն ես էլ չմ հիշում
*
- Մունք վեշմին տեղ քինամ չնք, մնումնք մեր վղումը ու պայքարինք:
- Թշնամու դե՞մ:
- Չէ, էս բեշննի ցենոցը:
*
- Անժելա ծյոծ էդ տալոննեն խե օգտագործու՞մ չըք:
- Պահումնք վեր էսա մեր Լաուրիկին հարթնը տալիս պեժինք տանք։
*
Մի օր մին հոգի տալոննեն սարքողինա պտահում ու հրցնում.
- Խե պա մի հատ էլ Ջիպի նկար չը՞ք տիրալ տալոններին մեջին։
- Բայց Ջիպի նկար հինչի հետի տինինք, մագազիններում հո մաշին չըն ծախելու վեր տինինք։
- Խե պա ֆրուկտ ծախու՞մ եք, վեր նկարը տինումք:
*
Ժողովուրդ էդքան վեր առևտուրք անում պա ծեր փողերը պրծնում չի՞:
*
- Էլի փիս մարդամոտմ տեռալ:
- Այսինքն:
- Ավտոբուսավում քինամ գործի կյամ՝ մարդկանց նհետ քիփ կանգնած, ղաթումն էլ խտտած:
*
- Մին քցի Արցախը, տսնանք մեր Մակին Կարենը հինչա ասալ
- Բաբո, Մակին Կարենը չի, ՄԱԿ-ի պարեննա...
Կարծիքներ