1-ին քր գործը՝ Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքով

1-ին քր գործը՝  Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքով

ՀՀ-ում աշխատել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքը

Երբ 2017-ին Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքը, բացի օրենքի հիմնական ընդդիմախոսները, հասարակության մի հատված էլ պնդում էր, թե դա չի աշխատի։

Եվ, ահա, Datalex.am տեղեկատվական ցանցում այսօր նշանակված դատական նիստերի մեջ ծանոթանում ենք օրենքին առնչվող մի դատական պատմության։ 

Ըստ մեղադրական եզրակացության Ռոբերտ Մնացականի Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 20-ին` ծամը 11:30-ին Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի Շիրազի 1 փող. 5տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել իր հոր` Մնացական Հմայակի Մելքոնյանի նկատմամբ, որի հիման վրա ՀՀ ոստիակնության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռոբերտ Մնացականի Մելքոնյանի նկատմամբ կայացվել է ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում։ Դրա հիման վրա էլ  Ռոբերտ Մելքոնյանին արգելվել է 20 օր ժամանակով մոտենալ բռնության ենթարկված Մ.Մելքոնյանին, սակայն Ռոբերտ Մելքոնյանը չի կատարել անհետաձգելի միջամտության որոշման պահանջները, և նա նույն օրը՝  ժամը 19:25-ի սահմաններում գնացել է  հոր տուն ու  նորից բռնություն գործադրել նրա  Մ նկատմամբ` աթոռով հարվածելով վերջինիս գլխին: 

Դրանից հետո Ռ.Մելքոնյանի նկատմամբ ևս մեկ անգամ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում ՝ նշված Հ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա։ Այս անգամ Ռ.Մելքոնյանին արգելլվել է հորը  20 օր ժամանակով մոտենալ  100 մետր հեռավորությունից ավելի։

Որդու նկատմամբ հարուցված է քրեական գործ՝   ՀՀ քր.օրի 353.1 հոդվածի 1-ին մասով: