Ես ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից

Ես ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԵՍ ՆԵՐՈՂՈւԹՅՈւՆ ԵՄ ԽՆԴՐՈւՄ ԱՐՑԱԽԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ

Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ և պետք էր դա ընդամենը նկատել: Այսօր էլ ինձ մեծ ցավ պատճառեց Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին:

Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել: Ու երևի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ ԼԵԳԵՆԴԸ չդառնա դատարկ տարածություն: Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից: