Առաջին կուրսեցին իմ դեմ պայքարում է, որ գաղափար էլ չունի՝ ռեկտորի աշխատանքն ինչ է

Առաջին կուրսեցին իմ դեմ պայքարում է, որ գաղափար էլ  չունի՝ ռեկտորի աշխատանքն ինչ է

Ոստիկանությունն այսօր հայտարարություն տարածեց՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրելով 10 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ, բացի այդ ՝ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ռեկտորին ասել էր, որ չի ցանկանում իր հետ աշխատել ու հորդորում է նրան հրաժարական տալ։

Ռեկտորի դեմ պայքար մղող 3-րդ ճակատ էլ կա, նրա հրաժարականը պահաջում էին նաև մի խումբ ուսանողներ։ «Հրապարակի» հետ զրույցում անդրառանալով իր հրաժարականը պահանջող ուսանողներին՝ ռեկտորն ասաց․ «Ենթադրենք մի քանի տասնյակ ուսանող են, կամ եղել են 8-10 ուսանող, մենք այսօր ունենք 17 հազար ուսանող, պետք է լսել մյուս ուսանողներին, ուսանողական մյուս խմբերին, մյուս ֆակուլտետների ուսանողներին։ Առաջին կուրսեցին եկել է, իմ դեմ պայքարում է, որ նույնիսկ գաղափար էլ չունի, թե ռեկտորի աշխատանքն ինչ է, նոր է եկել , ընդունվել համալսարան։ Ինչպե՞ս կարելի է դրան մոտենալ»։