Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամով ազատ արձակելու միջնորդությունը
Մանվել Գրիգորյան

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասութան դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նիստի ընթացքում պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր դեմ։

Նշենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետեւ Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Հիշեցնենք, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է․ Ըստ ՀՔԾ-ի՝ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր։