Դաղստանում շրջանային վարչակազմի ղեկավար է ձերբակալվել

Դաղստանում շրջանային վարչակազմի ղեկավար է ձերբակալվել

Մոսկվայի Բասմաննի դատարանը սանկցիաէ տվել երկու ամսով կալանավորելու Դաղստանի ինքնավար հանրապետության Դոքուզպարինսկի շրջանի ղեկավար Աբդուրահիմ Ալիսկերովին, ով մեղադրվում է 23 միլիոն ռուբլի կաշառք վերցնելու մեջ։ Ալեսկերովը ձերբակալվել էր մայիսի 16-ին։ Ալիսկերովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը ու հայտարարել, որ չի հասկանում, թե ինչի համար են իրեն մեղադրում։ Հետաքրքիր է այն, որ գլխավոր դատախազությունը աջակցել է կալանքի միջնորդությանը։