«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Նազենի Ղարիբյանը

«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Նազենի Ղարիբյանը

«Փաստ» թերթը գրում է. «Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Նազենի Ղարիբյանը չի հայտարարագրել տվյալներ անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ: Հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ եւ շարժական գույք չունի:

Ն. Ղարիբյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 400 եվրո: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 15 եվրո:


2018թ. հարկային տարում ՀՀ դրամով ստացված եկամտի հանրագումարը կազմել է 4 965 282 ՀՀ դրամ: Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 2 994 109 ՀՀ դրամ, 1 406 882 ՀՀ դրամ եւ 564 291 ՀՀ դրամ: Բացի նշվածներից, Նազենի Ղարիբյանը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից 1000 եվրո եկամուտ է ստացել: 

Նկատենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Նազենի Ղարիբյանը նշել էր նաեւ բնակարանի ու այգետնակի առկայության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում