Ինչից են մահանում տղամարդիկ Ռուսաստանում

Ինչից են մահանում տղամարդիկ Ռուսաստանում

Ռուսական պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել է, որ ամենից հաճախ տղամարդիկ այդ երկրում մահանում են արյան շրջանառության հետ կապված հիվանդություններից։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ըստ հրապարակման, 2017 թվականին արյան շրջանառության հետ կապված հիվանդություններից, որոնք ներառում են նաեւ ինֆարկտ միոկարդիա եւ ինսուլտ հիվանդությունները, մահացել է 102 հազար աշխատունակ տղամարդ՝ 16-59 տարեկան։ Հաջորդ ամենատարածված պատճառը՝ տղամարդկանց մահացության, արտաքին գործոններն են, ներառյալ ավտոտրանսպորտային վթարներն ու պատահարները։ 2017-ին այս գործոնը դարձել է մոտ 90 հազար չափահաս եւ աշխատունակ տղամարդու մահվան պատճառ Ռուսաստանում։ Իսկ ահա երրորդ տեղում նորագոյացություններն են, որից մահացել է 42 հազար տղամարդ։