Ո՞վ է Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուն

Ո՞վ է Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուն

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովին ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի իր թեկնածուին։ Թեեւ սպասումներ կային, որ արդեն որերորդ թեկնածուի տապալումից հետո Սարգսյանն, ի վերջո, կներկայացնի իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանին, որը հայտ ներկայացողների շարքում է, սակայն Արմեն Սարգսյանը ներկայացրեց Արթուր Վաղարշյանին, որը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , իրավաբանական հանրությունը դրվատանքով է խոսում նրա մասին։

Անցած ամիս Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն ապրիլի 16-ին կայացած քվեարկության արդյունքներով խորհրդարանը Գոռ Հովհաննիսյանին ՍԴ դատավորի պաշտոնում չընտրեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 24, դեմ` 75 պատգամավոր: