Գյումրիում այրվել է մթերային խանութ

Գյումրիում այրվել է մթերային խանութ

ԱԻՆ 911 ծառայությունը մայիսի 18-ին, ժամը 05:50-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշտոյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող մթերային խանութում (սեփականատեր՝ Ա.Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:05-ին, մարվել՝ ժամը 06:43-ին:

Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):