Ես բողոքարկման կարիք չեմ զգում․ Արմենուհի Կյուրեղյան

Ես բողոքարկման կարիք չեմ զգում․ Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ-ն, ինչպես հայտնի է, իր ստացած 3.89 տոկոս ձայնով չի անցնի խորհրդարան։ ՀՅԴ-ից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն այս կապակցությամբ շատ բան չցանկացավ ասել։

 

«Ընտրություն էր, ժողովուրդը ինչպես ընտրեց, էնպես էլ ընտրեց, կապրենք, կտեսնենք։ Հուսանք՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել»-ասաց նա։

 

-Դուք քանի՞ ձայն էիք հավաքել՝ որպես ռեյտինգային թեկնածու։

 

-868։

 

-Իսկ ինչ-որ խոչընդոտներ, խանգարող հանգամանքներ եղե՞լ են, որ չկարողացաք շատ ձայն հավաքել։

 

-Գիտեք, էլի եմ ասում, ընտրություն է, ժողովուրդն ընտրել է էնպես, ինչպես ինքն էր նախընտրում։

 

-Կարո՞ղ է բողոքարկեք արդյունքները։

 

-Ոչ, բողոքարկման կարիք չեմ զգում։ Բայց այլևս չենք զրուցում, լա՞վ։ Ես բողոքարկման կարիք չեմ զգում, ես ընդունում եմ իմ ժողովրդի ընտրության արդյունքները, վերջ։