Մոլդովացի քաղաքական գործչին կասկածել են Ռուսաստանից փողի արտահոսք կազմակերպելու մեջ

Մոլդովացի քաղաքական գործչին կասկածել են Ռուսաստանից փողի արտահոսք կազմակերպելու մեջ

Մոլդովացի քաղաքական գործիչ Վլադիմիր Պլեխոտնյուկը կասկածվում է Ռուսաստանից ապօրինաբար արտարժույթի դուրս բերման մեջ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ ՌԴ ՆԳՆ տեղեկագրերի, պարզվել է, որ նա ունեցել է ռուսական անձնագիր եւ իր գործընկեր Վլադիմիր Պլատոնի հետ կազմակերպել է միջազգային հանցավոր խումբ, եւ զբաղվել անօրինական արտարժութային գործարքներով՝ իրենց հսկողության տակ եղած բանկերի միջոցով։ Արդյունքում երկրից դուրս է բերվել 37 միլիարդ ռուբլի։ Մոսկվայի Բասմանսկի դատարանը հեռակա կերպով կալանքի սանկցիա է տվել Պլախոտնյուկի հանդեպ։ Ռուսաստանում նրան նաեւ մեղադրում են սպանության փորձի կազմակերպման մեջ։ Հայտարարվել է միջազգային հետախուզում։