Էբոլա տենդի նոր բռնկում է եղել

Էբոլա տենդի նոր բռնկում է եղել

Merck դեղագործական ընկերությունը Հարավային Սուդան է տարել երկու հազար միավոր պատվաստանյութ Էբոլա տենդի հարուցիչի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, իրականացվում է բուժանձնակազմի պատվաստում, քանի որ հարեւան Կոնգոյում ֆիքսվել է մահվան դեպք Էբոլա տենդից։ Հարավային Սուդանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ միայն մեկ շաբաթում ֆիքսել է Էբոլա վիրուսով հիվանդացության 682 դեպք։ Եւս 54 դեպք էլ ֆիքսվել է հարեւան Կոնգոյում։ Մինչ այժմ, մահացության դեպքերը եղել է 405։