Բանակում նվազել են մահերն ու դժբախտ պատահարները

Բանակում նվազել են մահերն ու դժբախտ պատահարները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ 2018թ․ բանակում 17 տոկոսով նվազել է մահացությունների թիվը, 32 տոկոսով՝ դժբախտ պատահարների թիվը։

Ըստ այդ տեղեկատվության՝ մահացել է 23 պայմանագրային զինծառայող, 7 հոգի սպանվել են հակառակորդի կրակոցներից, 11-ը՝ ինքնասպանության հասցնելու պատճառով, 2-ը՝ զենքի սխալ գործածության պատճառով, 3-ը՝ հիվանդության, 1-ը պայթել է ականի վրա, 6-ը մահացել են ավտովթարի պատճառով, 3-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ թռիչքի ժամանակ, 25-ը մահացել են զինծառայության հետ կապ չունեցող պայմաններում, 11-ը՝ վթարի ժամանակ, որը ծառայության ժամանակ չի եղել։