Բիլ Գեյթսը «աղքատացել» է 

Բիլ Գեյթսը «աղքատացել» է 

Ֆրանսիայի ամենահարուստ մարդն համարվող Բեռնար Առնոն, ում պատկանում է Louis Vuitton Moët Hennessy (LVMH)-ը, շրջանցել է Բիլ Գեյթսին ու դարձել մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում երկրորդը՝ ըստ Bloomberg-ի վարկածի։

Առաջին հորիզոնականում «Ամազոնի» ղեկավար Ջեֆ Բեզոսն է։ Նրան կարողությունը կազմում է 125 միլիարդ դոլար։ Առնոյի ունեցվածքը կազմում է 108 միլիարդ դոլար։ Բիլ Գեյթսի ունեցվածքը կազմում է 107 միլիարդ դոլար։ Առնոն այս տարի միայն հարստացել է 40 միլիարդ դոլարով, շնորհիվ իր LVMH կայսրության բաժնետոմսերի գնաճի։