Նախագահն իրավունք չունի անգործություն դրսևորել․ Ա․ Մինասյան

Նախագահն իրավունք չունի անգործություն դրսևորել․ Ա․ Մինասյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավունք չունի անգործություն դրսևորելու։ Այսինքն՝ չնկատելու, որ ԱԺ-ում քննարկվող Կառավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթով այսօր առնվազն 5 նախարարությունների մասով, թույլ էր տրված Սահմանադրության կոպիտ խախտում։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց դաշնակցական նախկին պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի կաբինետի նախկին անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մեզ համար անհասկանալի է, ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը կամ 27 պատգամավոր կարող են էսօր պատրաստել փաստաթուղթ, դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել, թե՛ վարչապետի և թե նախագահի անգործությունը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

«Մենք, ցավոք, էս գիտակցումն էս փաթեթում չենք տեսնում։ Ավելին՝ շարունակաբար պնդում է կատարվում է, որ մենք ենք մեծամասնությունը և այս կառուցվածքով են իրականացնելու մեր նպատակները։ Եթե այդպես է, մեր Սահմանադրությունն այսօր կառավարության համար գերիշխող է, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ այսօր 5 նախարարությունների մասով առնվազն, թույլ էր տրված կոպիտ  խախտում։ Վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ։ Չկա ոչ մի օրենք և ոչ մի սահմանադրական նորմում այդպիսի իրավասություն (վարչապետի ) և այդպիսի հնարավորություն։ Երկրի վարչապետը որպես բարձրագույն պաշտոնատար անձ ենթակա է Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարմանը։ Այն է՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել  միայն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված են Սահմանադրությամբ։ Թող «Իմ քայլը», խմբակցության իրավաբանները, Նիկոլայ  Բաղդասարյանը, որը հետևողականորեն պնդում է, թե, իբր պահպանված է Սահմանադրությունը, ցույց տա որևէ նորմ՝ օրենքի և Սահմանադրության մակարդակով, որը կլիազորի վարչապետին չներկայացնելու նախարարի թեկնածու»,-ավելացրեց Արծվիկ Մինասյանը։ 

Այդ դեպքում, ինչո՞ւ ՀՅԴ-ն ինքը չի դիմում ՍԴ։ Մեր այս հարցին ի պատասխան՝ դաշնակցականն  ասաց, որ դա պատգամավորների մեկ հինգերորդի իրավասությունն է։ Նաև կառավարության ու Նախագահի։ Արծվիկ Մինասյանն ավելացնում է, եթե իրե՛նք են սխալ՝ ՀՅԴ-ն, խնդրեմ, թող դիմեն, պաշտոնական պարզաբանում ստանան ՍԴ-ից։

Նա հավելեց, որ նախարությունների միացումները բացի անտրամաբանական լինելուց, նաև պետական կառավարման մոդելի տեսանկյունից են սխալ։

Հիմնական օրինակները՝ Մշակույթի և Սփյուռքի նախարարություններին էին։ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փաստարկը, թե օրինակ, Սփյուռքի պարագայում հանձնակատարի ինստիտուտը դա կանի, աբսուրդ է։ Այսինքն՝ նախարարի կարգավիճակով կառավարության անդամին, որը որ պետք է հաշվետու լինի Ազգային ժողովում, նախարար, որը որ կարող է նաև ԱԺ-ում պաշտոնանկության գործընթացով անցնի, նախարար, որն, ի վերջո, կառավարության ներկայացուցիչն է, փոխարինվում է վարչապետի աշխաատակազմի  հանձնակատարով  և ասում ենք, որ էս հանձնակատարը կարող է հանձնարարականներ տալ նախարարների՞ն։ Կամ համակարգել մի հսկայական ոլորտ, սա նաև կառավարման տեսանկյունից է աբսուրդ։ Չի կարող էսպիսի բան լինել».

Այս համատեքստում  հիշեցվեց, որ Դաշնակացությունն առաջարկել էր ոչ միայն պահպանել Սփյուռքի նախարարությունը՝ վերանվանելով Սփյուռքի և հայրենադարձության, այլև որ փոխվարչապետնեից մեկը հատուկ ոոլորտային կոորդինացիա իրականացնի՝ ուժեղ Սփյուռքի նախարարարություն ունենալու համար։ ՀՅԴ-ն փոխվարչապետների մասով սահմանափակում չի դրել, բայց ունեն առաջարկ, որ լինի մեկ արտահանումների և ներմուծումների գծով պատասխանատու փոխվարչապետ և որի ֆինանսավորումը կախված լինի կոնկրետ արդյունքներից։ Ապահովե՞լ են կոնկրետ արդյունքներ, ուրեմն ֆինանսավորումը՝ համապատասխանաբար կլինի։

Արծվիկ Մինասյանն ավելացնում է, որ մեկ  գերատեսչության վրա արտահանման հարցերը թողնելը ճիշտ չէ, քանի որ մեր արտահանման աշխարհագրությունն ու ոլորտային խնդիրները վերաբերում են գրեթե բոլոր ուղղություններին։ Նույնիսկ ծառայությունների ոլորտում ենք արտահանում իրականացնում․ հյուրանոցային բիզնեսից սկսած, մշակույթով։ 

«Էսօրվա կառավարման համակարգի մոդելը ճիշտ չէ, որովհետև այսօր ոչ թե սահմանված է փոխվարչապետերի ոլորտային համակարգման, այլ գերատեսչական համակարգման մեխանիզմ։  Արդյունքում՝ էսօր նախարարը ենթարկվում է փոխվարչապետին։ Նախարարին նախարար է դարձել փոխվարչապետը»,- մեկնաբանում է Արծվիկ Մինասյանը։

Այսինքն՝ իրականում այսօրվա կառավարման համակարգը նսեմացրել է քաղաքական պատասպխանատու անձ նախարարի դերը․ նա ոչ միայն պետք է ու պարտավոր է մշակի իր ոլորտի քաղաքականությունը, ներկայացնի ու պայքար տանի այդ քաղաքականության համար, այլև հաշվետու լինելու ու պատասխանատվություն կրել Աժ-ի առաջ։

Այս բոլորի հանրագումարը՝մեկ նախադասությամբ՝ միոտանի քաղաքական համակարգ։