Քրիստինա Ագիլերան նկարահանվել է դիսնեյան «Մուլան» ֆիլմի երգի տեսահոլովակում 

Քրիստինա Ագիլերան նկարահանվել է դիսնեյան «Մուլան» ֆիլմի երգի տեսահոլովակում 

Երգչուհի Քրիստինա Ագիլերան նկարահանվել է «Մուլան» դիսնեյան ֆիլմի գլխավոր երգի՝ «Loyal Brave True» երգի տեսահոլովակում։ Այս մասին հայտնում է The Walt Disney Company-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մուլանի» ռուսական պրեմիերան կկայանա սեպտեմբերի չորսին։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիկի Կարոն է, կոմպոզիցիայի հեղինակներն են Ջեյմի Հարթմանը, Հարի Գրեգսոն- Վիլյամսը, Ռոսի Գոլանը եւ Բիլլի Կրաբտրին։ Ֆիլմի համար Ագիլերան ձայնագրել է նաեւ Reflection-ի նոր տարբերակը, որը առաջին անգամ կատարել էր 1998 թվականին։