«Չելսիի» կիսապաշտպանին հրավիրել են Անգլիայի հավաքական

«Չելսիի» կիսապաշտպանին հրավիրել են Անգլիայի հավաքական

«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյիին հրավիրել են Անգլիայի հավաքական՝ մասնակցելու համար Եվրոպայի 2020 առաջնության ընտրական տուրին մասնակցելու համար՝ Չեխիայի եւ Մոնտենեգրոյի հավաքականների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ընկերակցությունը։ Տասնութամյա ֆուտբոլիստի համար սա առաջին անգամն է, որ խաղալու է ազգային հավաքականում։ Նա հավաքականում փոխարինելու է Լյուկա Շոուին։ Նախապես Հադսոն-Օդոյին ստացել է հրավեր Անգլիայի երիտասարդական հավաքականի համար, սակայն հետո թիմի մարզիչ Գարետ Սաութհեյթը նրան կանչել է «Երեք առյուծների» կազմ։ Ինքը՝ Կալում Հադսոն-Օդոյին այս հրավերը համարել է խելահեղ հաջողություն։ «Սա խելահեղ օր է։ Ստանալ հրավեր Անգլիայի հավաքականի կազմում հանդես գալու համար, զարմանալի զգացողություն է հաղորդում։ Ինձ թվում էր, որ երիտասարդականից Էնդրիան Բութրոյդը կատակում էր։ Ես շոկի մեջ էի, իսկ երբ համոզվեցի, որ ամեն ինչ իրական է եւ պետք է մեկնեմ հիմնական թիմ, չէի կարողանում հավատալ։ Ես հիացած եմ։ Երազանքս կատարվեց»,- ասել է տասնութամյա մարզիկը։