Ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ․ ինչպես են Երեւանում քվեարկում Արցախի համար

Ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ․ ինչպես են Երեւանում քվեարկում Արցախի համար

Արցախում այսօր մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովի 33 մանդատի համար մրցում է 12 քաղաքական ուժ:

Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 663, որոնցից 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում:

Ընդհանուր առմամբ՝ կազմավորվել է 282 ընտրատեղամաս՝ ներառյալ մեկը Երևանում:

Երեւանի ընտրատեղամասը բացվել է առավոտ ժամը ութից, այն տեղակայված է Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Ընտրատեղամասեր այցելուների հոսքն այդքան էլ ակտիվ չէ, մարդիկ Երեւանում ընտրության մասնակցում են հատուկ պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով եւ ձեռնոցներով, կուտակումներ չկան։ Մինչ ընտրատեղամաս մտնելն էլ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները ախտահանում են ձեռքերը։