Երեւանն ու Բաքուն գնում են Կազանյան բանաձեւի կյանքի կոչման ուղղությամբ․ Սերգեյ Մարկով

Երեւանն ու Բաքուն գնում են Կազանյան բանաձեւի կյանքի կոչման ուղղությամբ․ Սերգեյ Մարկով

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Փարիզյան հանդիպմանն է անցրադարձել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը։«Москва-Баку» կայքի հետ զրույցում Մարկովը մասնավորապես ասել է․ «Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանում իշխանության երկարատեւ վերափոխությունց հետո, գործող իշխանությունները շատ ավելի, քան նախորդները պատրաստակամ գտնվեցին կոնկրետ եւ բովանդակային բանակցությունների Ադրբեջանի հետ։ Ինչպես տեսնում ենք Հայաստանի նոր պառլամենտը գրեթե ձեւավորված է, Նիկոլ Փաշինյանը նշանակված է կրկին վարչապետի պաշտոնում եւ Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները դառնում են ավելի կոնկրետ։ Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եղել շռնդալից հաղթանակ տանելը պառլամենտական ընտրություններում եւ նա ստիպված էր ավելի կոկիկ ու զգույշ լինել։ Նա սահմանափակված էր իր հնարավորությունների մեջ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար զիջումների հարցում, որը ընդհանուր փոխզիջման էր բերելու»,- ասել է Մարկովը, արձանագրելով, որ Հայաստանում վերջին մեկ եւ կես կամ երկու տարում եղել է ներքաղաքական ճգնաժամ։ Իշխանափոխությունից հետո, ներքաղաքական աջակցության հասնելու համար Փաշինյանը պահանջում էր, որ Արցախը եւս միանա բանակցություններին, սակայն դա նրան չի հաջողվել գլուխ բերել, քանի որ ըստ Մարկովի, միայն Հայաստանն ու Ադրբեջանն են հանդիսանում հակամարտության կողմ։ Ուշագրավ է այն, որ ռուս փորձագետը հավասարության նշան է դնում ԼՂՀ իշխանությունների եւ Ադրբեջանում գործող ղարաբաղաբնակ ադրբեջանցիների կազմակերպությունների միջեւ, համարելով, որ դրանք Ղարաբաղի տարածքում հայ եւ ադրբեջանցի համայնքների կազմակերպություններ են, որոնք կարող են միանալ բանակցություններին միայն Երեւանի եւ Բաքվի համաձայնությամբ։ «Հիմա, երբ Փաշինյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, զիջումների գնալու հավանականությունը մեծացել է եւ ամենայն հավանականությամբ նա կգնա ուղիղ բանակցությունների Իլհամ Ալիեւի հետ»,- արձանագրում է ռուսաստանցի փորձագետը եւ շարունակում, ասելով, որ առաջին անգամ կարելի է ասել, որ ԱԳ նախարարների հանդիպումն անցել է հաջող, որով պայմանավորված էլ, երկու երկրների ղեկավարները կկարողանան բանակցել եւ հասնել փոխզիջման։ «Կարծում եմ, որ կողմերը գնում են այն ուղղությամբ, որ կարողանան հասնել փոխզիջման Կազանյան բանաձեւի հիմքի վրա։ Մարկովը նաեւ նկատել է, որ այն, որ հանդիպումն անցել է Փարիզում, դեռ չի խոսում այն մասին, որ Փարիզը բանակցային գործընթացում սկսել է առաջատար լինել։