«Յախա», «Հերոս Ռոբերտ Քոչարյան»․ հանուն եւ ընդդեմ Քոչարյանի ակցիաները շարունակվում են 

«Յախա», «Հերոս Ռոբերտ Քոչարյան»․ հանուն եւ ընդդեմ Քոչարյանի ակցիաները շարունակվում են 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բերած բողոքի քննությունը։ Մինչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, այդ ընթացքում դրսում, ինչպես վաղ առավոտից, շարունակվում է հանուն եւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաները։ Ցուցարարները բարիկադների տարբեր կողմերում են, մեծ թվով ոստիկաններ կան տարածքում։

Ընդդեմ Քոչարյանի աջակիցների շարքում է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը իր ձեռքին պահում է «Յախա» գրությամբ պաստառ։ Այս կողմի ցուցարարների ձեռքին է նաեւ «Ադրբեջանի հերոսներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան» գրությամբ պաստառները։

Նշենք, որ «Յախա» բառը դատարանում օգտագործել է Ռ․ Քոչարյանը, նա դիմելով դատավորին ասել էր՝ Ձեր յախան թափ տվեք։ 

Մյուս կողմի ձեռքին է «Հերոս Ռոբերտ Քոչարյանի» գրությամբ պաստառները, նրանք կրում են նաեւ «Խեղափոխություն» գրությամբ շապիկներ։ 

Հիշեցնենք՝ մեղադրող կողմը բողոքարկել է առաջի  ատյանի դատարանի որոշումն, ըստ որի՝ Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր, ապա դատավորը գործի քննությունը կասեցրել էր՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։