Զելենսկին Ռուսաստանի հանդեպ կվարի «ճիպոտի ու բլիթի» քաղաքականություն․ Անդրեյ Բոգդան

Զելենսկին Ռուսաստանի հանդեպ կվարի «ճիպոտի ու բլիթի» քաղաքականություն․ Անդրեյ Բոգդան

Այն, որ պաշտոնը ստանձնելուց հետո, Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել սանկցիաները Ռուսաստանի հանդեպ, պատասխանն է Մոսկվայի լռության, որը ցուցաբերվել է Կիեւի կողմից ներկայացված առաջարկությունների հանդեպ։ Այս մասին հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը՝ «112 Украина»-ի հետ զրույցի ընթացքում։

Նա ասել է, որ Զելենսկին նաեւ դիմել է Վաշինգտոնին՝ տեղեկացնելով, որ Մոսկվան չի բանակցում կապված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հետ, որոնք գտնվում են ռուսական տարածքում եւ կալանանքի տակ են։

«Մենք պետք է գնանք դեպի նպատակը։ Զելենսկին Ռուսաստանի հանդեպ վարելու է «ճիպոտի ու բլիթ» քաղաքականությունը։ Հանուն այդ նպատակի, բոլոր մեզ հասանելի միջոցներն այս դեպքում ընդունելի են։ Մենք եւ ճնշելու ենք Մոսկվային եւ ազդակներ ուղարկելու, որ պատրաստ ենք փոխզիջումների եւ բանակցությունների»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։