Թեւոնյանը փոշմանել է

Թեւոնյանը փոշմանել է

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել ազատման դիմումը։ 
Հիշեցնենք, որ վեց  օր առաջ Թեւոնյանը հայտարարեց, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։ Խոսելով մամուլում տարածված լուրերի մասին, թե հրաժարականը պայմանավորված է Տիգրանակերտի՝ Քյարքիի հանձնումով, Թեւոնյանը պարզաբանել էր․

«Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»: 

Ավելի ուշ մեզ հայտնի էր դարձել, որ Թեւոնյանի հրաժարականը պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով։ Գրել էինք նաեւ, որ թիմում հույս ունեն, որ Թեւոնյանը փոշմանելու է, ետ վերցնի դիմումը։

Համաձայն օրենքի՝ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո 7-օրյա ժամկետում պաշտոնյան կարող է հետ վերցնել դիմումը, բայց այսօր կառավարության նիստում Փաշինյանը չի ստորագրել Թևոնյանի դիմումը, քանի որ նա հետ էր վերցրել։