Մարտի մեկը դարձել է քաղաքական դիվիդենդներ  շահելու, առ ու ծախի առարկա

Մարտի մեկը դարձել է քաղաքական դիվիդենդներ  շահելու, առ ու ծախի առարկա
Գագիկ Համբարյան

  «Մարտի մեկը 3-րդ Հանրապետության դաժան էջերից մեկն է: Այդ հարցն անընդհատ քննարկվում է, որովհետև մինչև հիմա չի բացահայտվել: Ես ուրախ կլինեմ, որ բացահայտվի,  եւ  մենք շրջենք այդ էջը :Ես նկատում եմ, որ մարտի մեկը դարձել է քաղաքական դիվիդենտներ  շահելու, առ ու ծախի առարկա:

Ամենաշատը տուժել են այդ 10 զոհերի ընտանիքները: Ժամանակն անցել է, եւ այդ կիսատ-պռատ դերասանությունը, որ մտածում են այդ ընտանիքների մասին, բլեֆ է»,-այսօր Գյումրու «Երկխոսության  մեդիա մամուլի  կենտրոնում,  Սումգայիթյան ողբերգությանը նվիրված  քննարկման ընթացքում ՝   անդրադառնալով  մարտիմեկյան դեպքերին,   նմանատիպ կարծիք հայտնեց  քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Նույն Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխություն տեղի ունեցավ, պատկերացնում եք՝ այդ տասնյակ հազարավոր զոհերի ազգականները մինչև հիմա անընդհատ խոսեն այդ մասին:

Ես իհարկե, կրկնում եմ, մեղավորները պետք է պատժվեն, բայց միևնույն ժամանակ  դեմ եմ, որ տաս զոհերի ընտանիքների ողբերգությունը վերածվի  շոուի,  եւ քաղաքական  ուժերի համար դիվիդենդներ ձեռք բերելու միջոց դառնա: Պետք չէ անընդհատ շեշտել»,-եզրափակում է քաղաքագետը: