Մահացել է Սամսունգի ղեկավարը և Հարավային Կորեայի ամենահարուստ մարդը

Մահացել է Սամսունգի ղեկավարը և Հարավային Կորեայի ամենահարուստ մարդը

6 տարի հիվանդանոցում անցկացնելուց հետո մահացել է աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ հարավկորեական Սամսունգ ընկերության ղեկավար Լի Կուն Հին։ Նրա օրոք ընկերությունը վերածվել է աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկի սմարթֆոնների, կիսահաղորդիչների և հեռուստացույցների շուկայում, հայտնում է Ռոյթերը։

78-ամյա Լի Կուն Հին հարավկորեական ընտանեկան կոնգլոմերատների՝ չոբոլների երկրորդ սերնդի ղեկավար շրջանակի վերջին ներկայացուցիչն էր։ Ֆորբսը նրա հարստությունը գնահատում է 20․9 միլիարդ դոլար։ Նրան էր պատկանում Սամսունգի բաժնետոմսերի 4․18 տոկոսը։