Հռոմի Պապը խոսել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին

Հռոմի Պապը խոսել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոսել է Ներ Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին, որոնք տասնյակ մարդկանց կյանքեր են խլել եւ տասնյակների էլ դարձրել հաշմանդամ։ Սրբազան Քահանայապետը կոչ է արել հավատացյալներին պայքարել ատելության եւ բռնության դեմ։

«Այս օրերին մարդկությանը ծվատող պատերազմների եւ հակամարտությունների ցավին ավելացել է նաեւ Նոր-Զելանդական Քրայսչըրչի երկու մզկիթների վրա իրականացված սարսափելի հարձակումների ցավը։ Աղոթում եմ զոհվածների, վիրավորների եւ նրանք մտերիմների համար», - ասել է Ֆրանցիսկոս Պապը իր կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ, որը խոսում է Վատիկանում, Ս․ Պետրոսի հրապարակում։

Սրբազան Քահանայապետը կարեկցանք է հայտնել մուսուլման եղբայրների հանդեպ եւ կրկին կոչ է արել բոլոր հավատացյալներին միավորվել աղոթքով՝ ընդդեմ ատելության եւ բռնության պայքարելու համար։