Իրանում բանակցություններ են տեղի ունեցել

Իրանում բանակցություններ են տեղի ունեցել

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաքչին հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ բանակցելով աֆղանստանյան իրադրության շուրջ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ըստ իրանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Բահրամ Ղասըմիի, հանդիպումն ու բանակցությունները տեղի են ունեցել Թեհրանում անցյալ կիրակի։ Ղասըմին նկատել է, որ ներկայումս Աֆղանստանի տարածքի ուղիղ կեսը գտնվում է թալիբների հսկողության ներքո եւ կարեւոր է որպեսզի երկխոսություն եւ փոխհասկացողություն ձեւավորվի կառավարության եւ «Թալիբանի» միջեւ։