Տոնական տրամադրություն այնքան էլ չկա

Տոնական տրամադրություն այնքան էլ չկա

«Իրապես փորձում ենք որպես տոն նշել սահմանադրության օրը,բայց տոնական տրամադրություն այնքան էլ չկա,որովհետև մենք ունենք բավական լուրջ վերապահումներ սահմանադրության նկատմամբ: Ցավոք սրտի,Հայաստանի նորանկախ  պատմության մեջ երեք   սահմանադրություն ենք ընդունել, կամ մեկը ընդունել ենք, հետո փոփոխություններ ենք արել ,որոնք կատարվել են   3 նախագահների  օրոք, որոնց նկատմամբ եղել   է անվստահություն:Արվել է այնպես,ինչպես նպատակահարմարմար  է տվյալ քաղաքական իշխանությանը՝ ի շահ իրենց:Վերջին  սահմանադրությունն էլ ուղղակի պարտադրվեց,որպեսզի Սերժ  Սարգսյանը հնարավորություն ունենա շարունակել:Իհարկե, նախորդ տարի՝  թավշյա հեղափոխությունից հետո մեր ակնկալիքները բուռն էին, հարց դրվեց,որ սահմանադրությունը  պետք է փոխվի:Մենք այս տարի սահմանադրության օրը ոչ թե նշում ենք, այլ հարցեր ենք բարձրացնում երկրում սահմանադրական կառույցների վստահելի լինելու  հետ կապված:

Դատական իշխանությունը չկա…,չի ապահովում արդարադատություն,սահմանադրական դատարանի  հետ կապված տեսանք,թե ինչպիսի հարցեր առաջացան:Այսօրվա հիմնական ուղերձն այն է,որ նոր սահմանադրություն պետք է ընդունենք:

Սա ոչ թե պայմանավորված է մեկ այլ խմբի շահերի տեսակետից,այլ մենք ենք տեսնում,ուզում ենք իրապես ժողովրդավարական,ինքնիշխան,սոցիալական պետության ձևավորման քայլեր կատարել,որի համար պետք են քննարկումներ,համալիր մոտեցումներ: Սա նախորդ իշխանությանը,ռեժիմին տալու է նաև լեգիտիմություն իրենց պահանջները ներկայացնելու,որովհետև իրենց ստեղծածն է,եւ շատ լավ գիտեն,թե ինչ են ստեղծել,եթե հիմա չես փոխում ,հիմք է տալիս,որպեսզի իրենք պահանջներ ներկայացնեն սահմանադրականության վերաբերյալ: Փոխելու իմաստն այն է,որ իշխանությունների տարանջատման եւ փոխզսպման սկզբունքը այս սահմանադրությունը չի ապահովում »,-Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ հրավիրված քննարկման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,իրավապաշտպան Արթուր Սաքունցը: